Անդրանիկ Թևանյան. Թուրքական սիմվոլիկա. ինչ է ասում Էրդողանի երեկվա ուղերձը

Թուրքական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում սիմվոլներին, գրում է ֆեյսբուքյան իր էջում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Նիկոլ Փաշինյանին բերել էին «Թուրքական տուն» և ձեռքը տվել Էրդողանի նկարով գիրքը, որն իր գրկում պահած Փաշինյանը լայն բացած բերանով ժպտում էր:

Էրդողանն այդպիսով բաց ուղերձ էր հղում այն մասին, որ Փաշինյանի միջոցով ինքը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա:

Դե իսկ Էրդողանի նկարով գիրքը ցույց էր տալիս, թե ով է Փաշինյանի իշխանության իրական հովանավորը և ում է վերջինս պարտական իր աթոռով», — պարզաբանում է Թեւանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով