Նյու Յորքում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Հայկական պատվիրակության կազմում էին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Այլ լրացուցիչ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: