Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Էրդողանի գրքով նկարվելը «հմուտ դիվանագիտություն». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր Telegram-ի ալիքում մեկնաբանել է Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը գրկած Հայաստանի վարչապետի լուսանկարը:

«Մենք ապրում ենք ամենազավեշտալի ժամանակներում, երբ օրինակ Արցախն ազատագրած Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Հայաստանի վրա հարձակված ու այս պահին նոր հարձակում պատրաստող Թուրքիայի նախագահի քարոզչական գրքով ու նրա կողքին ժպիտով նկարվող դե-ֆակտո վարչապետը` «հմուտ դիվանագիտության» օրինակ:

Մեզ պատել են թմրեցնող քարոզչությամբ, որպեսզի առավել հեշտ գրավեն», — գրել է Վարուժան Գեղամյան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով