Գեղարքունիքում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին

Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասակվող վարչական շրջաններից մեկում դպրոցական աղջիկ է ինքնասպան եղել՝ կախվելու միջոցով:

Տեղում պարզվել է, որ նշված վարչական շրջանում 16-ամյա աղջնակը առանձնատանը կից հացատան նախասրահի տանիքից երկաթյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով