Մասկը մեկնաբանել է Իտալիայի վարչապետի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին ենթադրությունները

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հերքել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ սիրավեպ կամ ռոմանտիկ հարաբերություններ ունենալու մասին ենթադրությունները: Համապատասխան շշուկները տարածվել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են Մասկի և վարչապետի համատեղ լուսանկարները՝ արված Նյու Յորքում Global Citizen Awards մրցանակաբաշխությանը: Դրանցում  Tesla-ի հիմնադիրը և Իտալիայի վարչապետը զգացմունքային նայում են միմյանց աչքերի մեջ, գրում է Daily Mail-ը:

Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ նրանց միջև ինչ-որ զգացմունքներ կան:

«Գտեք մեկին, ով ձեզ կնայի այնպես, ինչպես Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին է նայում Իլոն Մասկին», — գրել է X-ի օգտատերերից մեկը։

Այս ամենի ֆոնին՝ Մասկը հերքել է, որ Մելոնիի հետ որևէ սիրային հարաբերություններ ունի:

«Ես այնտեղ էի մայրիկիս հետ: Վարչապետ Մելոնիի հետ ոչ մի ռոմանտիկ հարաբերություններ չկան»,- գրել է Մասկը X-ում:

Երեկոյի ընթացքում Մելոնիին մրցանակը հանձնելուց առաջ հակիրճ ելույթում Մասկն ասել է, որ Իտալիայի ղեկավարը «ներքուստ նույնիսկ ավելի գեղեցիկ է, քան արտաքուստ»: Իտալացի աջերի առաջնորդը պատասխանել է՝ Մասկին անվանելով «թանկագին հանճար»:

Pictures shared online showed the Tesla founder and the Italian Prime Minister gazing into each other's eyes at the Global Citizen Awards in New York City on MondayMeloni had requested that Musk hand her the Global Citizen Award at the ceremony in New York City Monday night

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով