Նյու Յորքում ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը։
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել մոտ մեկուկես ժամ։ Մամուլին թույլ չեն տվել մասնակցել հանդիպմանը:
Հայաստանի ԱԳՆ-ն հավելեց, որ Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուտափույթ կնքման համար։