Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ մի տղամարդ փորձել է առևանգել 2 անչափահասի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են ենթադրյալ՝ երեխաներին առևանգելու փորձ կատարողի ինքնությունը՝ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելով Երևանի շրջանային փողոցում ու իր կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով նրան բերման են ենթարկել ոստիկանություն Մալաթիայի բաժին։
Վերջինս կասկածվում է Երևանի Մազմանյան փողոցից 2 անչափահաս՝ 11-ամյա երեխայի առևանգելու փորձ կատարելու մեջ, սակայն իր կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չի հասցրել։