Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խնամի-ծանոթ-բարեկամ կապով իշխանությունը պահող Նիկոլ Փաշինյանը, քրոջ աղջկան պետական համակարգում տեղավորելուց եւ հեռացնելուց հետո, անցավ քրոջ փեսային։

Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրոջ դուստրը` Ռոնա Ահարոնյանը, մինչեւ վերջերս ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարն էր, ով ազատվեց պաշտոնից հուլիս ամսին՝ սեփական դիմումի համաձայն։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը, իր քրոջ աղջկանից բացի, 2022 թվականին պաշտոնի է նշանակել նաեւ նրա ամուսնուն՝ Վլադիմիր Հովհաննիսյանին։

Վերջինս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն է արդեն երկու տարի։ Մինչ այս պաշտոնին նշանակվելը Վլադիմիր Հովհաննիսյանը ՄԻՊ գրասենյակում հասարակ մասնագետի պաշտոնով է աշխատել, ապա դարձել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գլխավոր քարտուղարի տեղակալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով