Ի՞նչն է հայտնվելու մեր քաղաքացիների սեղաններին և օրգանիզմներում
Օրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Պատգամավորները քննարկում էին օրենքի նախագծերի փաթեթը՝ «Ֆիտոսանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Կարելի էր այս նիստը սովորական ու առօրյա համարել, եթե չլիներ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի ելույթը: Նա կոչ արեց թույլատրել որոշ երկրների ներմուծում իրականացնել առանց լաբորատոր փորձարկումների։ Ավելին, խոսքը գնում է բոլորովին ոչ անվնաս ապրանքների մասին, քանի որ առաջարկվում է հրաժարվել թունաքիմիկատների և ագրոքիմիկատների ստուգումներից:
Հիմնավորելով իր դիրքորոշումը, փոխնախարարը վստահեցրեց, որ զարգացած երկրներում արդեն իսկ բավականին բարձր պահանջներ են սահմանված որակի նկատմամբ, ուստի, ըստ նրա, ինչու՞ մենք ևս պետք է աշխատենք և ծախսենք ռեսուսրսներ ստուգումների վրա։
Որ երկրներն են այդ զարգացածների թվում, որոնց մասին խոսում էր Տաթևիկ Սարգսյանը, բնականաբար, նա չնշեց: Սակայն նրանց ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ։ Հասկանալի է, որ այդ որոշումներն էլ բացառապես քաղաքականորեն պայմանավորված կլինեն, ինչպես մեր ղեկավարության վերջին բոլոր քայլերը: Եթե Նիկոլի համար հերթական անգամ անհրաժեշտ լինի հաստատել իր նվիրվածությունը ժողովրդավարությանը և միանալ քաղաքակիրթ աշխարհին, ապա այդ զարգացած երկրների ցանկում կարող է ներառվել անգամ Սոմալին, եթե դրա մասին ակնհայտորեն խնդրեն ամերիկյան կամ եվրոպական գործընկերները:
Օրենսդրական նախաձեռնությունը սպասվածի պես ստացավ դրական եզրակացություն շտական հանձնաժողովի կողմից և առաջիկայում արդեն կընդունվի խորհրդարանի կողմից:
Այս իրավիճակում զարմացնում է այն, որ Փաշինյանի կառավարությունն ամեն օր ավելի ու ավելի քիչ է փորձում թաքցնել հանրությունից երկրի դեգրադացման իրենց ծրագրերը։
Քաղաքացիների անվտանգության հարցերը փոխանցվում են այլ պետություններին, այժմ նրանց տեսչական մարմինները կորոշեն՝ ինչն է վնասակար հայերի առողջության համար, ինչի վրա կարելի է աչք փակել, և որտեղ կարելի է ընդհանրապես փորձարկություններ անցկացնել հայերի վրա:
Թունաքիմիկատների և ագրոքիմիկատների ստուգումներից հրաժարվելը վկայում է այս հակահայկական գործողության մեծածավալ լինելու մասին։ Դրանք կդառնան հանրապետության մասշտաբով կիրառելի և կօգտագործվեն գյուղատնտեսական մշակաբույսերի մեծ մասի աճեցման ժամանակ։ Եվ արդյունքում յուրաքանչյուր անտեղյակ հայի սեղանին կհայտնվի այնպիսի արտադրանք, որը աճեցվել է անհայտ թունաքիմիկատների և ագրոքիմիկատների ազդեցության ներքո։
Հավանաբար, այս քայլը նույնիսկ ավելի լուրջ է, քան ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները, որոնք արդեն իսկ ակտիվորեն ուսումնասիրում են մեր գենոմը, հավաքում կենսաբանական նյութեր և մշակում նոր վիրուսներ, որոնք ընտրողականորեն կազդեն մարդու վրա։
Արման Ղուկասյան, քաղաքագետ