Մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը. ներկա է նաև վարչապետը

Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։

Այստեղ ժամանեցին վարչապետը տիկնոջ հետ, ԱԺ նախագահը, այլ պաշտոնատար անձինք, գործարարներ։

Տաճարի վերաօծմանը երեկ նախորդել էր Մայր Աթոռի բացօթյա խորանում մյուռոնի օրհնության արարողությունը։

Վերջին օրերին ամենաքննարկվող թեման էր արդյոք իշխանության ներկայացուցիչները կմասնակցեն Մայր աթոռի միջոցառումներն: Երեկ իշխանության մի մասը մասնակցել է մյուռոնի օրհնության արարողությանը, մասնավորապես, Էջմիածնում էին Ազգային ժողովի երկու փոխնախագահները՝ Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը և իշխող խմբակցությունից պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վլադիմիր Վարդանյանը, նաև կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն էր ներկա:

Եկեղեցուց ավելի վաղ ասել էին, որ իշխանություններին մասնակցության հրավերը չի նշանակում դիրքորոշման փոփոխություն նրանց նկատմամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով