ՀՀ Սահմանադրական դատարանը վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Այդ մասին պարզ դարձավ այսօր, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը։
«Սահմանադրական դատարանի այս որոշումը խայտառակ որոշում է, որովհետև ՍԴ-ն, ըստ էության, հայտարարում է, որ Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները 1995թ․ հուլիսի 13-ից սկսած որևէ նշանակություն, իրավական ուժ չունեն։ Սա արտառոց է և միանշանակ քաղաքական պատվերի իրականացում է, որովհետև սրանով Հայաստանի քաղաքական իշխանությունը, իսկ ՍԴ-ն դրա կցորդն է, հավաստում է Ադրբեջանին, որ ապագա խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո որևէ խնդիր չի ունենալու այն հարցի հետ, որ ՍԴ-ն չվավերացնի այդ պայմանագիրը»,- նշում է սահմանադրագետը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: