Հարցին՝ Անկախության հռչակագիրը չեղարկո՞ւմ եք, Սիմոնյանը պատասխանեց.
«Չէ, այն հռչակագիր է, սիմվոլ է, հասկանո՞ւմ եք: ԱՄՆ հռչակագրի մեջ այնպիսի բաներ կան գրված, որ դրանք գոյություն չունեն հիմա, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն հռչակագիր չունի:
Եկեք տարբերակենք իրավական փաստաթղթերը և հռչակագրերն ու սիմվոլները: Որևիցե մեկը որևիցե բան չի չեղարկում: Ես պետք է ասեմ, որ ՀՀ այսօրվա իշխանությունը ՀՀ անկախության ամրացման գործում ամենաշատ ու ամենամեծ հիմնաքարեր դրած իշխանությունն է»:
Սիմոնյանն իր ասածը հիմնավորեց նրանով, որ իրենց օրոք է, որ հարևանի հետ, որի հետ տասնյակ տարիներով պատերազմի մեջ ենք եղել, այս պահին արդեն 12 կմ-ից ավելի հստակ սահման ունենք, որը երկու կողմից վեճ չի առաջացնում:
«Մենք ունենք առաջին փաստաթուղթը, որը խոսում է նրա մասին՝ մեր սահմանը ոնց ենք գծելու»,- ասաց նա: