Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում առավոտյան երեխաներին տարհանել են

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում առավոտյան երեխաներին տարհանել են՝ ասելով, որ գազի պայթյունի վտանգ կա:

Tert.am-ին ահազանգել է ծնողներից մեկը:

Նախնական տեղեկություններով, 7-րդ դասարանի աշակերտներից մեկը դեռևս չպարզված նյութ է բաց թողել դպրոցի մասնաշենքում, որի հետևանքով երեխաների մոտ առաջացել է փսխում և սրտխառնոց:

ՆԳՆ ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ տեղեկություն է ստացվել, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։

Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով