Ճապոնիան նոր վարչապետ է ընտրել

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Շիգերու Իշիբան խորհրդարանում ընտրվել է որպես երկրի 102-րդ վարչապետ։ Նրա օգտին քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շիգերու Իշիբան ստացել է 465 ձայնից 291-ը:Նշվում է, որ առաջիկա ժամերին Իշիբան կառավարություն կձևավորի:

Հոկտեմբերի 4-ին Իշիբան և առանցքային նախարարները ծրագրային ելույթներով հանդես կգան խորհրդարանում, և արդեն հոկտեմբերի 9-ին կլուծարվի նրա ստորին պալատը՝ հոկտեմբերի 27-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով