ՆԱՏՕ-ն այսօրվանից նոր գլխավոր քարտուղար կունենա

Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 1-ից կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար՝ այս պաշտոնում փոխարինելով Ենս Ստոլտենբերգին, որը ՆԱՏՕ-ն գլխավորել է վերջին տասը տարում, գրում է Bloomberg-ը:

57-ամյա Ռյուտեն, որը նախկինում ծառայել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնում, պատրաստվում է առաջին ասուլիսն անցկացնել որպես  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով