Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  հայտարարեց  Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

«Այս շաբաթ միասնական վճարային համակարգով անցել է 341 հազար 589 ուղևոր: Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում»,- ասել է Սեդրակյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով