Գարեգին Բաղրամյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

 

Ըստ մամուլի՝ պատճառը Հայկական էլեկտրական ցանցերի` ՀԷՑ-ի հետ է կապված, մասնավորապես այն հանգամանքով, որ ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանությունը ցանկանում է ՀԷՑ-ը խլել «Տաշիրից»:

 

Նշենք, որ Գարեգին Բաղրամյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի ապրիլից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով