Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 12-16-ը Ժնեւ կգործուղվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Ըստ այդմ, հաջորդ շաբաթ Ժնևում տեղի կունենա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Միջխորհրդարանական միության վեհաժողովի մամուլի խոսնակը: