Հոկտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արաբկիր վարչական շրջանում գերազանցել է հոկտեմբեր 5-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին:
Կենտրոնում և Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Նոր Նորքում՝ հոկտեմբերի 7-ին,
Շենգավիթ վարչական շրջանում, Կենտրոնում և Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։