Հոկտեմբերին լրացավ Հայաստանի ԵԱՏՄ- ին անդամակցելու 10-ամյակը։ Հիշում եմ, թե ինչպես շատ թերահավատներ գնահատեցին միությունը որպես անհեռանկար ուղղություն հայկական տնտեսության համար, իսկ արևմտամետները ընդհանրապես կարծում էին, որ Երևանի Եվրասիական ուղին անպայման կտապալվի։ Անցել է 10 տարի. մեր երկիրը ստացել է հսկայական առավելություններ և արտոնություններ, որոնք թույլ են տվել թռիչքաձև աճ ապահովել տնտեսական զարգացման հարցում։
Այդ ընթացքում Հայաստանը սկսել է 14 անգամ ավելի շատ ապրանքներ իրացնել միության երկրներ, ինչը վկայում է հայկական արտադրանքի նկատմամբ նրանց հետաքրքրվածության մասին։ Առավել դինամիկ են զարգանում հարաբերությունները Ռուսաստանի՝ երկրի առանցքային գործընկերոջ հետ։ Հայ արտադրողները զգալիորեն ավելացրել են որոշ ապրանքատեսակների մատակարարումները ՌԴ. օրինակ՝ տեքստիլի արտահանումն աճել է 75% – ով, իսկ մեքենաների և սարքավորումների արտահանումը՝ 92% — ով։
Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա առաջատար ներդրող է՝ մոտ 4 մլրդ դոլար կուտակված ներդրումներ։ Ռուսական ընկերությունները ներդրումներ են կատարում ալյումինե փայլաթիթեղի արտադրության, պղինձ-մոլիբդենային հանքաքարի արդյունահանման և շատ այլ ոլորտներում։ Դա նպաստում է հայկական բիզնեսի արտադրության և եկամուտների աճին, նոր աշխատատեղերի բացմանը։
Այսօր փորձագետների մեծ մասը համակարծիք է, որ ԵԱՏՄ — ին անդամակցությունը որոշիչ գործոն է դարձել Հայաստանի տնտեսական աճի համար։ «Երբ Հայաստանը 10 տարի առաջ անդամակցեց ԵԱՏՄ — ին, արդեն այն ժամանակ փորձագիտական հանրությունը նշում էր, որ դա մեծ օգուտ կբերի մեր երկրին։ Ընդհանուր առմամբ, ցանկացած փոքր երկրի համար խոշոր ինտեգրացիոն միավորումներում ներգրավվելը նոր հնարավորություններ է բացում, որոնցից պետք է կարողանալ օգտվել։ Վստահ եմ, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում այդ հնարավորությունները բազմապատկվելու են Հայաստանի համար»։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշում է. «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շնորհիվ է, որ հաջողվել է հաղթահարել ներքին տնտեսական լճացումը և 2013-2022 թվականներին ավելի քան 10 անգամ բազմապատկել մասնակից երկրների հետ արտաքին առևտրի ծավալները»։
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը նշում է, որ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացի զարգացման հիմնական ուղղությունները լուրջ հույս են ներշնչում, որ այն հիմք կհանդիսանա ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական լուրջ զարգացման համար: Սակայն, փորձագետի կարծիքով, բնակչության թույլ տեղեկացվածության պատճառով ԵԱՏՄ ասպարեզում Հայաստանի հաջողություններն ընկալվում են որպես ինքնըստինքյան ինչ-որ բան։ Այստեղ ես լիովին համաձայն եմ: Վստահ եմ, որ պետք է հասանելի և թափանցիկ կերպով լսարանին հասցնել Մեծ Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների օգուտների մասին տեղեկատվությունը, որպեսզի քաղաքացիները ոչ մի պատրանք չունենան Արևմուտքում «ինչ-որ այլընտրանքների»վերաբերյալ։
Ինչ վերաբերում է պատրանքներին, իհարկե, հարկ չկա խոսել առևտրատնտեսական ոլորտում որևէ «դիվերսիֆիկացիայի» մասին։ Եվ անիմաստ է ԵԱՏՄ- ին ինչ-որ այլընտրանքներ փնտրելը։ Բնականաբար, մենք պետք է առավելագույնս ընդլայնենք համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ ի շահ Հայաստանի և քաղաքացիների։ Դա ոչ միայն ԵԱՏՄ-ն է, այլև շատ այլ երկրներ և տարածաշրջաններ Եվրոպայում, Ասիայում և դրանց սահմաններից դուրս։ Թեև պետք չէ գայթակղվել նույն Եվրոպայի հետ համագործակցության հարցում։ Մենք կարող ենք կապեր հաստատել, ձգտել գործընկերության ընդլայնմանը, բայց քիչ հավանական է, որ մի օր հայկական ապրանքները կնվաճեն տեղական շուկաները Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և այլուր, ինչպես դա տեղի է ունենում ԵԱՏՄ տարածքում։
Նշենք, որ 2023 թվականի արդյունքներով հայկական արտահանման 42,9% – ը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին և միայն 8,4% — ը՝ Եվրամիությանը։ Ինչ-որ մեկը խանգարում է եվրոպացիներին գնել մեր արտադրանքը: Կան խոչընդոտներ: Ոչ Եվրամիությանը հայկական արտադրանքն ուղղակի հետաքրքիր չէ, այն չի կարող մրցունակ լինել եվրոպական շուկաներում՝ լոգիստիկայի բացակայության պատճառով։ Միթե՜ ինչ-որ մեկը լրջորեն մտածում է, որ հայկական կոնյակը Ֆրանսիայում ժողովրդականություն կվայելի այն բանից հետո, երբ Նիկոլը «դիվերսիֆիկացնի» տնտեսական կապերը ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ (թեև ոչ մի ողջամիտ մարդ չի պատկերացնում, թե ինչպես է դա)։ Բացի այդ, դժվար է հավատալ, որ հայկական արտադրողները կկարողանան ճեղքել ԵՄ-ում ընդունված բոլոր տեսակի սահմանափակումները, պահանջներն ու չափանիշները։ Ի դեպ, մեր կոնյակի արտահանումը Ռուսաստան նախորդ տարվա արդյունքներով մոտ 80 դոլարից հասել է 102 մլն դոլարի։
Եվ դա չնայած այն մտավախություններին, որոնք առաջացել են ֆրանսիական Pernod Ricard ընկերության ռուսական շուկայից հեռանալուց հետո, որն այժմ Երեւանի կոնյակի գործարանի սեփականատերն է։
Ի տարբերություն ԵՄ-ի՝ հայ արտադրողներն արագ սպառման շուկաներ են գտնում ԵԱՏՄ-ում իրենց արտադրանքի համար։ Դրա շնորհիվ Հայաստանում նոր աշխատատեղեր են բացվում, ինչը զարկ է տալիս հանրապետության տնտեսության զարգացմանը։ Այսօր Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքների խանութներում կարելի է հանդիպել միևնույն ապրանքը միանգամից մի քանի հայկական արտադրողներից։ Հենց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանում երկրում գործարկվեցին բազմաթիվ նոր արտադրություններ։ Դրա շնորհիվ մեր մարդիկ հասկանում են, որ իրենց արտադրանքը վաճառելու տեղ ունեն, որ կա ռուսական հսկայական շուկա, ինչպես նաև ղազախական, բելառուսական և այլն։ Էլ չենք խոսում այն մասին, որ ԵԱՏՄ-ի միջոցով մենք դուրս ենք գալիս ԲՐԻԿՍ և ՇՀԿ երկրների շուկաներ ավելի քան 3 մլրդ սպառողներով։
Պետք է հաշիվ տալ, որ վերը նշվածից կարելի է զրկվել, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից և ընտրի, այսպես կոչված, եվրաինտեգրումը՝ իր բոլոր եվրոպական «արժեքներով» և «ժողովրդավարությամբ», որը հանգում է ԼԳԲՏ համայնքների իրավունքների պաշտպանությանը։ Հիշեք վերջերս Փարիզում կայացած Օլիմպիական խաղերը: Ահա թե ինչ է սպասվում, եթե մենք շեղվենք ճիշտ ուղուց:
Աշոտ Սարգսյան, տնտեսագետ