Չեմ հասկանում այն կոմֆորտը, որը ստեղծել ենք Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի համար

Ես էլ եմ ֆուբոլասեր ու, իհարկե, հասկանում եմ հասարակության այդ սեգմենտի դժգոհությունը և ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջը:

 

Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում այն կոմֆորտը, որը ստեղծել ենք Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի համար: Ու դա այն պարագայում, երբ շաբաթը մեկ բանակում զոհ ունենք՝ էս զույգի ստեղծած բարդակի հետևանքով:

 

Ֆուտբոլում հաղթանակը հաճելի բան է, որը սնուցում է մեր արժանապատվությունը: Բայց մարզական պարտությունը ողբերգություն չէ, մարդկային մահերի ու ազգային անվտանգության խարխլման պատճառ չի դառնում:

 

Երբ մենք խիստ պատասխանատու են «անշառ» հարցերում, բայց կատարյալ “безотчётный” ենք պետական անվտանգությանը վերաբերող հարցերում, հետևությունները բավականին տխուր են:

 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով