Գերմանիայում կկայանա Բայդենի, Մակրոնի, Շոլցի և Սթարմերի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ Գերմանիա այցի ընթացքում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ղեկավարները պետք է բանակցություններ վարեին հոկտեմբերի 12-ին «Ռամշտայն» բազայում և քննարկեին Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը, սակայն ԱՄՆ նախագահը չեղարկել էր այցը ԱՄՆ-ն պատուհասած «Միլթոն» փոթորիկի պատճառով։

CNN-ը չի հստակեցրել Բեռլինում նախատեսված հանդիպման մանրամասները։ Գերմանական լրատվամիջոցները գրել են, որ Ջո Բայդենի այցի ծրագիրը «էականորեն կրճատվել է»՝ ի սկզբանե նախատեսվածի համեմատ։ Նշվում էր, որ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահը պետք է հանդիպի Օլաֆ Շոլցի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով