Հայաստանը, որպես ՄՔԴ անդամ, պետք է հետաքննի Գյանջայի հրթիռակոծությունները. Հաջիև

Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի Գյանջայի (Գանձակի) հրթիռային հարձակումները;

 

Այս մասին, ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական — Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«2020 թվականի հոկտեմբերի 17-ին երկրորդ ամենամահաբեր բալիստիկ հրթիռն է արձակվել Գյանջայի ուղղությամբ։ «Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռի կիրառմամբ խաղաղ բնակչության սպանությունը պատահական գործողություն կամ կողմնակի վնաս չէր, այլ ահաբեկչության և սպանության կանխամտածված քաղաքականություն» (չակերտները՝ Tert.am),- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով