ՔՊ-ականը կմասնակցի «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովին

ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանի կարգադրության համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 23-24-ը կգործուղվի Ռիգա (Լատվիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի Ղրիմի միջազգային պլատֆորմի երրորդ խորհրդարանական գագաթնաժողովին:

Հոկտեմբերի 24-ին Ռիգայում կայանալիք Ղրիմի միջազգային պլատֆորմի երրորդ խորհրդարանական գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ 40 երկրների պատվիրակություններ: Սեյմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գագաթնաժողովն անցկացվում է՝ նպատակ ունենալով “ընդգծել ռուսական ագրեսիայի գլոբալ հետեւանքները և շարունակել միջազգային լույս սփռել Ռուսաստանի կողմից իրականացված հանցագործությունների վրա”։

 

Հիշեցնենք, 2021 «Ղրիմի պլատֆորմի» ստեղծումը նախաձեռնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այն նպատակ է հետապնդում օգնել թերակղզին վերադարձնել ուկրաինական վերահսկողության տակ: Ինչպես հայտարարել էր Զելենսկին՝ նախաձեռնությունը քննարկել է ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Թուրքիայի ներկայացուցիչների հետ:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով