Արևմուտքը Վրաստանի նախկին վարչապետին առաջարկել էր պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ. Իվանիշվիլի

Արևմուտքը Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել էր պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Երբ (արևմտյան երկրի) բարձրաստիճան պաշտոնյան նման խոսակցություն է վարել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, վերջինս հարցրել է.«Բայց քանի՞ օր կարող ենք կռվել, քանի՞ օր կարող ենք դիմանալ»: Նրան ասել են.«Երևի 3-4 օր»: Ղարիբաշվիլին շարունակել է.«Այդ 3-4 օրվա համար դուք մեզ կործանո՞ւմ եք»: Նրան պատասխանել են.«Դուք 3-4 միլիոն մարդ եք, հետո կարող եք պարտիզանական շարժում սկսել անտառներում: Մենք ձեզ կօգնենք կռվել այնտեղից»», — պատմել է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել այս տարվա  հունվարի 29-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով