Դուք «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել եք՝ հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից. Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև. այս մասին ԱԺ նիստում՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հարցրեց.
«Էդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»:
Սիմոնյանը նշեց, թեպետ հարցն օրակարգին չի վերաբերում, բայց ինքը կապատասխանի․
«Դուք Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը՝ Դաշնակցությունը և նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում:
Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին և որևիցե նոր բան իմ ասածի մեջ չկա: Ինչ վերաբերում է Ձեր մեկնաբանությանը՝ ո՞րն է հիմարությունը, ո՞րն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ, դրա պատասխանը տվեց»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Մանուկյանն էլ հակադարձեց. «ՄԱԿ-ի բանաձևերի վերաբերել են Արցախի կարգավիճակին, հրադադարի հաստատման, ռազմական գործողությունների դադարեցմանն է վերաբերել, ՄԱԿ-ի բանաձևերը որևէ իրավական հիմք չէին տալիս Ադրբեջանին հարձակվելու Արցախի վրա և օկուպացնելու Արցախը»:
Սիմոնյանն էլ նշեց, որ հասկանում է՝ կարելի է մի բառից կախվել ու ինչ-որ թեզ կառուցել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա․
«Պատրաստ եմ քննարկման, բայց այդ քննարկումը Դուք այստեղ ծավալել եք բազմիցս և բազմիցս էլ տապալվել եք»,- ասաց Սիմոնյանը:https://youtu.be/CoDvr1W27Hk?si=XQRJ3Y3oB1yUEC6X