Ուկրաինայից՝ Իտալիա. Վլադիմիր Կարապետյանը հետ կանչվեց ու նշանակվեց

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք երկրներից Հայաստանի դեսպաններ են հետ կանչվել, նաև նշանակվել։

 

Մասնավորապես, Վլադիմիր Կարապետյանը հետ է կանչվել Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնից:

 

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Կարապետյանը, ինչպես և գրել էր մամուլը, նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով