ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը հրավիրվել է դատախազություն

Դատախազությունն ուսումնասիրել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանի գույքը։

Ազդարար» համակարգից տեղեկանում ենք, որ Հովհաննես Սահակյանը և նրան փոխկապակցված անձինք հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու, դիրքորոշում և հայտարարագիր ներկայացնելու։

Նրանք դատախազություն պետք է ներկայանան հոկտեմբերի 31-ին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով