«Միայն պետությունը կարող է ունենալ պետական բյուջե».. Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատմում է, թե ինչ է հարկը

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սկսեց նախկինում իր արած մի քանի դիտարկումներով:

Դրանցից առաջինը «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» բանաձեւն է, երկրորդը՝ «հարստացիր եւ հարստացրու», երրորդը՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես», 4-րդ բանաձեւը հետեւյալն է. «Հայերնիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», 5-րդ բանաձեւը. «Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց»,-ասաց նա:

Հետո վարչապետը մանրամասն ներկայացնում էր, թե ինչ է հարկը, ինչպես է ձեւավորվում բյուջեն, ովքեր են այն ձեւավորում եւ այլն:

Մ«ասնավորապես, նա հայտարարեց. «Միայն պետությունը կարող է ունենալ պետական բյուջե: Պետական բյուջեն մեր բոլորիս ընտանեկան բյուջեն է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով