ԱԻ ԱԻ-ի դեպքում. նոր մեխանիզմ Հայաստանում իշխանության պահպանման համար

Օրերս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծ, որը միանգամից առաջացրել է շատ հարցեր ու կասկածներ։ Եթե կարճ, նախագիծը ենթադրում է, որ արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության հայտարարման դեպքում մինչև ձայների հաշվարկի ավարտը և վերջնական արձանագրության մեջ արդյունքների պաշտոնական հաստատումը ընտրական գործընթացը ավտոմատ կանգ է առնում։ Վերսկսել կարելի է միայն նոր քվեարկության միջոցով։

Փաստացի, եթե ձայների հաշվարկի դեպքում իշխանությունները հասկանան, որ իրավիճակը իրենց համար անբարենպաստ է, նրանք կարող են արտակարգ դրություն հայտարարել և դրանով իսկ չեղարկել արդեն տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Դա կբերի նոր ընտրությունների’ հնարավորություն տալով իշխող կուսակցությանը ուղղել սխալները և ռեսուրսները կենտրոնացնել նոր արդյունքի հասնելու համար։ Նման մեխանիզմը լրացուցիչ լծակներ է ստեղծում ընտրական գործընթացի հսկողության և մանիպուլյացիաների համար, հատկապես երբ խոսքը քաղաքական ռեժիմների մասին է, որոնք հետաքրքրված են ամեն գնով իշխանությունը պահելու մեջ։ 

Այս փոփոխությունները, չնայած հայտարարություններին, որ դրանք անհրաժեշտ են անվտանգության և կայունության պայմաններում, իրականում կարող են հիմք ծառայել իշխանության վերջնական հափշտակման համար, ստեղծելով մեխանիզմներ, որոնց դեպքում ժողովրդի կամքի արտահայտումը կարող է չեղարկվել կառավարության մեկ որոշմամբ։ Չէ որ բոլորովին պարզ է, որ արտակարգ դրություն հայտարարելու առիթ կարող է դառնալ ինչ պատահի. հորդառատ անձրևներից կամ երկրաշարժից մինչև սահմանին իրավիճակի սրում, այդ թվում հրահրված։ Եվ հանկարծ կպարզվի, որ իրադարձությունը, որ սովորական կյանքում սովորական երևույթ էր, ընտրարշավի պայմաններում դարձավ արտակարգ դրություն։ Ակնհայտ է, որ նման երևույթները խախտում են վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ և ուժեղացնում են վախը ավտորիտար տենդենցների նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը այդպիսով իրավական հիմքեր է ստեղծում, որը քաղաքական ճգնաժամի կամ պարտության սպառնալիքի դեպքում իրեն իշխանության պահպանման ուղի կապահովի’ միաժամանակ չեղարկելով սպառնալիքը անցանկալի քաղաքական հակառակորդների կողմից։

Ժողովրդավարության որպես ժողովրդի իշխանության մասին դասական հասկացությունը ավելի ու ավելի է մնում անցյալում։ Մենք ավելի հաճախ ենք ականատես լինում այն բանին, թե ինչպես են այդ տերմինով մանիպուլացնում Արևմուտքի ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ դրա մոնոպոլիան ունեն, իսկ դա նշանակում է, կարող են որոշել, թե ինչն է ժողովրդավարական, ինչը ոչ։

Վերցնենք, օրինակ, Մոլդովան և այնտեղ տեղի ունեցած ԵՄ-ի մուտքի հանրաքվեն։ Եվրաինտեգրացիայի կողմնակիցների քանակը ընդամենը մեկ տոկոսից պակաս ցուցանիշով էր գերազանցում, բայց դա չխանգարեց մոլդովական ղեկավարությանը և եվրոպական կառույցներին հայտարարել իրենց «վստահ» հաղթանակի մասին։ 

Համարյա մեկ շաբաթ հետո Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել ընտրողների 53,9 % ձայներով։ Այն ժամանակ, երբ նրանց մոտակա հետապնդողները’ «Փոփոխությունների կոալիցիան» ստացել են ընդամենը 11,03% ձայներ’ համարյա հինգ անգամ պակաս։ Բայց, չգիտես ինչու, բազմաթիվ արևմտյան իրավապաշտպաններ հարձակվեցին վրացական ներկայիս իշխանությունների վրա արժեքներից և ժողովրդավարական սկզբունքներից հեռանալու մեղադրանքներով։ Հասնում էր նրան, որ որոշ կոչերում «Վրացական երազանքին» կոչ էին անում խոստովանել պարտությունը։ 

Փաշինյանի կառավարությունը այս օրինակներում կարելի է մի շարքում դնել մոլդովական իշխանությունների’ նախագահ Մայա Սանդուի գլխավորությամբ և արևմտամետ վրացական ընդդիմության հետ, որին աջակցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրանք բոլորը Արևմուտքի շահերն են ներկայացնում, որը նորից ու նորից ժողովրդավարության մասին մանտրաները կօգտագործի ընտրությունների իրեն պետքական արդյունքների հիմնավորման համար։ Եվ քաղաքացիների կարծիքը նրանց այս դեպքում ընդհանրապես չի հետաքրքրում։ Տեսնելով Մոլդովայում իր գաղափարական համախոհների լրիվ ձգված հաղթանակը և վրացական համախոհների պարտությունը Փաշինյանը  նախապես ապահովագրվում է և նախապես փոխում է երկրի օրենսդրությունը, վերածելով Հայաստանը իր սեփականությանը։

Արման Ղուկասյան, քաղաքագետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով