Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 15 անշարժ գույք. 2 տրանսպորտային միջոց. 1 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ 315 միլիոն դրամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով