Հայաստանում դպրոցների շինարարությունը սկսվել է 2021 թվականին, և կկառուցվի նույնքան դպրոց, որքան կառուցվել է վերջին 25 տարիների ընթացքում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։Նրա խոսքով՝ 1991-ից 2017 թթ. Հայաստանում կառուցվել է 192 դպրոց. Ընդ որում, նրանց մեծ մասը գտնվում է աղետի գոտում (1988թ. Սպիտակի երկրաշարժ — խմբ.): «2021 թվականից մինչև 2024 թ. մենք 223 դպրոցի կառուցման և վերանորոգման գործընթացում ենք։ Այս երեք տարիների աշխատանքի ծավալն ավելի մեծ է ստացվել, քան նախորդ ավելի քան 25 տարիների ընթացքում»,- վստահեցրեց Անդրեասյանը
2024-10-29