Վենետիկ զբոսաշրջիկների մուտքի վճարները կբարձրանան

2025 թվականին Վենետիկի մուտքի վճարը 54 օրվա համար շուրջ 10 եվրոյով կբարձրանա, հայտարարել է ծովածոց քաղաքի քաղաքապետ Լուիջի Բրունարոն։

Ըստ Euronews-ի՝ զբոսաշրջիկներն ապրիլի 18-ից մայիսի 4-ը՝ Սուրբ Զատիկի, Ազատագրման տոնի և մայիսի 1-ի կապակցությամբ ստիպված կլինեն քսակներն ավելի լայն բացել։

Այնուհետև օրացույցը նախատեսում է մուտքի համար վճարն անել հանգստյան օրերին՝ մայիսին, հունիսին և հուլիսին՝ 8.30-ից մինչև 16.00-ն ընկած ժամանակահատվածում:

2024 թվականի 29-օրյա փորձաշրջանի համեմատ՝ տոմսը կարժենա 5 եվրո նրանց համար, ովքեր այն ամրագրում են իրենց այցելության վերջին չորս օրերի ընթացքում և 10 եվրո նրանց համար, ովքեր այն ամրագրում են այցելությունից երեք օր առաջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով