Երկար տարիների ընթացքում Հայաստանը որպես պետություն ու ազգ հայտնի էր հիշողության ու ինքնության պահպանման համար բազմադարյա պայքարի վրա հիմնված մշակութային արժեքների նվիրվածությամբ։ Սակայն, իշխանությունների, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններն ու որոշումները ազդարարում են ազգային քաղաքականության բացահայտ փոփոխություններ, ինչը անհանգստություն է առաջացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Փաշինյանի խոսքերը այն մասին, որ հայկական ալկոհոլային արտադրանքը չի կարելի կոնյակ անվանել, քանի որ դա «Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է», իրենից ներկայացնում է բազմամյա բրենդից հրաժարվելու քայլ, որը տասնամյակներ շարունակ միջազգային ասպարեզում ասոցացվում է Հայաստանի հետ։ Իր որակով հայտնի հայկական կոնյակը դարձել է այն քիչ մշակութային ապրանքներից մեկը, որ հայտնի է ամբողջ աշխարհում և խորհրդանշում է Հայաստանը։ Այն «բրենդի» անվանելու պահանջը փաստացի հայկական գինեգործությունը զրկում է հատուկ մշակութային արժեքից ու յուրօրինակությունից’ դարձնելով խմիչքը միայն արտահանման ապրանք առանց խորհրդանշական ու պատմական կապի։ Ընդորում, մնացած երկրները, ի տարբերություն Փաշինյանի, չեն անհանգստանում, որ կարող են վիրավորել ֆրանսիացիների զգացմունքները։ Բավականին հաջող շարունակում են հենց կոնյակ արտադրել, այլ ոչ թե բրենդի Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը և շատ այլ երկրներ։ Կոնյակը արդեն վաղուց դարձել է խմիչքի տեսակը անվանող հասարակ անուն։ Ինչպես դա տեղի է ունեցել «քսերոքսի» հետ, այդպես են անվանում ցանկացած պատճենահանող սարք կամ «ջիպի» հետ’ բոլոր ամենագնացների համար։
ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ «հայերի ցեղասպանության ճանաչման հարցը առաջնահերթ չէ» արտաքին քաղաքականության մեջ, ազդարարում է առաջնահերթությունների էլ ավելի խորը վերագնահատում։ Թուրքամետ շրջանակների հայտարարություններին համահունչ հռետորաբանությունը հարցեր է առաջացնում Հայաստանի արտաքին քաղաքականության հետագա ուղղության վերաբերյալ։ Միրզոյանը պնդում է, որ «պատմիչները պետք է զբաղվեն պատմության ողբերգական էջերով»’ քաղաքական գործիչների վրայից հանելով այդ հանցագործության միջազգային ճանաչման պատասխանատվությունը։ Այդպիսի մոտեցումը դեմ է ոչ միայն երկրի հին դիրքորոշմանը, այլ նաև խարխլում է պատմական արդարության համար պայքարի և ինքնության հիմքերը։
Արման Ղուկասյան, քաղաքագետ