Բիթքոին կրիպտոարժույթի փոխարժեքը հասել է 75,000 դոլարի՝ սահմանելով պատմական նոր ռեկորդ։ Նախկին առավելագույնը՝ 73,777 դոլար, սահմանվել էր 2024 թվականի մարտին, գրում է rbc.ru-ն:
Ներկայիս աճը գրանցվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին. նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների օրը, բիթքոինի փոխարժեքը Binance-ում շուրջ 68,000 դոլարից հասել է ուղիղ 75,000-ի: Այնուհետև գինը մի փոքր նվազել է՝ հասնելով 74,400 դոլարի: