Երևանում կանցկացնի «Զարգացման առաջնորդների ֆորում-2024. ինտելեկտուալ առաջնորդություն»

Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամը (“МИР” հիմնադրամ, Հայաստան) Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК, Ռուսաստան) հետ համատեղ նոյեմբերի 7-11-ը Երևանում կանցկացնի «Զարգացման առաջնորդների ֆորում-2024. ինտելեկտուալ առաջնորդություն»:

 

Ֆորումին կմասնակցեն երիտասարդ առաջնորդներ Հայաստանի տարբեր մարզերից։ Հրավիրում ենք Ձեզ ֆորումի բացմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում։ Բացմանը կմասնակցեն պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, փորձագետներ։

 

Կոնտակտային հեռախոսահամար +37499850577։ Ֆորումի մասնակիցների գրանցումը տեղի կունենա ժամը 10:00 Ալեք Մանուկյան 1 հասցեում (ԵՊՀ):

 

Զարգացման առաջնորդների ֆորումը միջազգային նորարարական նախագիծ է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդների համար, որի նպատակն է առաջնորդության հմտությունների համակողմանի զարգացումը։ Զարգացման առաջնորդների առաջին ֆորումը անցկացվել է 2023 թ. Գյումրիում, որը նվիրված էր Հայաստանի զանազան տարածքների զարգացման գաղափարների մշակմանը։

 

2024 թ. Զարգացման առաջնորդների ֆորումի թեման ինտելեկտուալ առաջնորդությունն է։

 

Ֆորումի շրջանակներում երիտասարդ առաջնորդները կկարողանան մասնակցել ինտելեկտուալ առաջնորդության, մենթորության և նախագծային աշխատանքի թեմաներով վարպետության դասերի, դասախոսությունների և թիմային խաղերի։ Ֆորումի մասնակիցները նաև կծանոթանան երիտասարդների շրջանում ինտելեկտուալ առաջնորդության հաջողված օրինակներին և գիտական, կրթական, երիտասարդական և մեդիա-գործունեության ոլորտի փորձագետների հետ միասին կմշակեն նախագիծ իրենց երիտասարդական ակումբի համար:

 

Երիտասարդական ինտելեկտուալ ակումբների ստեղծման նպատակն է ընդլայնել երիտասարդների ներգրավվածությունը ակումբային գործունեության մեջ, ինչը խթան կհանդիսանա Հայաստանի նորարարական զարգացման համար։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն նախագծերը կաջակցվեն Ֆորումի կազմակերպիչների կողմից: Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով