Այս ընտրությունների արդյունքն այն չէ, ինչ մենք ցանկանում էինք, ոչ այն, ինչի համար մենք պայքարում էինք, ոչ այն, ինչի համար մենք քվեարկեցինք», — ասել է Հարիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հարրիսը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է օգնել Դոնալդ Թրամփին և նրա թիմին անցումային փուլում և ապահովել իշխանության խաղաղ փոխանցում:
«Մենք պարտավոր ենք ընդունել այս ընտրությունների արդյունքները: Այսօր ավելի վաղ ես խոսեցի նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ: Ես նաև ասացի նրան, որ մենք կօգնենք իրեն և իր թիմին անցումային փուլում և կապահովենք իշխանության խաղաղ փոխանցումը»,- ասել է Հարրիսը:
Հիշեցնենք, որ Քամալա Հարրիսը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։