Ցավոք, Հայաստանը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու հրավերին. Ալիևի օգնական

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականներն, այս մասին COP29-ի շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը, որպես կոնվենցիայի անդամ, հրավերներ է ուղարկել բոլոր կողմերին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Cop 29-ին մասնակցելու հետ կապված  Հայաստանը դեռևս որոշում չունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով