Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրան հարցրել են՝ արդյոք Հայաստանի համար հնարավորություն կա մասնակցելու ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը. «Հարցն ուղղեք հայկական կողմին։ Սակայն, դատելով հայկական կողմի հայտարարություններից, այս փուլում նա հեռանում է ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցելուց»,- ասել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով