Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP29 շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան

Եվ այսպես, շատ «հանդուրժող», «խաղաղասեր» Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում։ ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմում ներառված Ֆրանկ Փալոունը, ով հայտնի է Արցախի ու Հայաստանի Հանրապետության հետ կապված ակնառու ճշմարտությունների բարձրաձայնմամբ, դարձել է թիրախ Ադրբեջանում։

 

Մի քանի օր նրան փաստացի հետապնդում էին ադրբեջանցի իշխանական լրատվամիջոցներ, ինչպես նաև իշխանական հասարակական կառույցների ներկայացուցիչներ, վերջինս ենթարկվում էր ճնշումներ ու վիրավորանքների։ Արդյունքում Փալոունը հեռացել է Բաքվից՝ ելնելով իր իսկ անվտանգությունից։

 

Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։

 

Եթե անգամ հայերի հետ կապված հարցերում արդարություն պահանջող ամերիկացի կոնգրեսականն է թիրախում հայտնվել այդ երկրում, դե պատկերացրեք, թե ինչ կլիներ այնտեղ ապրող ազգությամբ հայի հետ․․․

 

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով