ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Կիևն իսկապես ԱՄՆ-ից թույլտվություն է ստացել Ռուաստանին մինչև 300 կմ խորությամբ հարվածներ հասցնելու համար: Այս մասին գրում է ria.ru-ն:
Այո, Բայդենի վարչակազմը թույլատրել է Ուկրաինային մատակարարվող զենքի օգտագործումը Ռուսաստանի տարածքում 300 կիլոմետր շառավղով։ Ես տպավորված չեմ այդ շառավղով, բայց դա Բայդենի վարչակազմի որոշումն է … Ինչու հիմա, այլ ոչ թե ընտրություններից առաջ, ես չգիտեմ»,-հայտարարել է նա՝ Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Тhe New York Times թերթը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչներին` հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ արտոնել է Ուկրաինայի կողմից հեռահար խոցման ամերիկյան հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Աղբյուրների խոսքով ՝ առաջին հարվածները դեպի Ռուսաստանի տարածք, ամենայն հավանականությամբ, կհասցվեն ATACMS հրթիռների օգնությամբ։