Այսօր տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել նիտից։ Նիստի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ավելի վաղ, մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելուն մասին։ NEWS.am–ի հետ զրույցում սակայն, ՔՊ խմբակցության պատգամավորն այսպես արձագանքեց տարածված լուրերին.
Երբ վարչության որոշումն ինձ ուղարկեք՝ կմեկնաբանեմ։ Հիմա ոչինչ մեկնաբանել չեմ կարող»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել պատգամավորի մանդատը: