Հնդկաստանից 20 տոննա թարմ բանան է առաքվել: Ապրանքները նավով հասել են Մախաչկալայի ծովային առևտրային նավահանգիստ, հայտնում է «Лезги Газет» պորտալը։
Հասցեատերը Մոսկվայում ռուսական ընկերություն է:
Պիլոտային առաքումը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով՝ ծովով փոխադրվող առևտրի կառուցվածքի և ծավալների ընդլայնման աշխատանքների արդյունք է: Մաքսային գործառնություններն իրականացվել են առաջնահերթության սկզբունքով։