Քաղաքագետ Արման Ղուկասյանը «Արտաքին թշնամի» խմբագրության խնդրանքով շարունակում է լուսաբանել Հայաստանի իշխանական շրջանակներում վերադասավորումների թեման։
Շարքերի մաքրում. ի՞նչ է թաքնված կուլիսների հետևում
Պաշտոնյաների շարքում տեղի ունեցող աշխատանքից ազատումների ալիքը հասավ նաև մարզեր։ Հայաստանի ուժային կառույցներում և մարզերում, ինչպես նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառույցներում տեղի ունեցող մաքրումների համընկնումը հերթական նշանն է Նիկոլ Փաշինյանի նպատակային պատրաստության՝ 2026 թ․ խորհրդարանական ընտրություններին։
Կառավարական թիմում ռոտացիաները ուղեկցվում են Փաշինյանի վստահելի անձանց՝ առանցքային պաշտոններում նշանակմամբ։ Օրինակ՝ նրա սանիկը Դավիթ Խուդատյանը։ Սա հաստատում է վարչապետի ձգտումը՝ ուժեղացնելու վերահսկողությունը կուսակցական և տարածքային կառուցվածքների վրա։ Խոսքը գնում է Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդատյանի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակման մասին, որը զուգորդվում է նրա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի վարչության նախագահ ընտրվելով։ Այսպիսով, կուսակցությունից հեռացվում են սկանդալային կերպարները, և ստեղծվում է թարմացման պատրանք՝ ընտրողների ձայները գրավելու համար։
Հետաքրքիր է, որ վերադասավորումները տեղի են ունենում ԱՄՆ-ի ակտիվության ուժեղացման ֆոնին, որը «խթանում» է արևմտամետ կուսակցությունների, ինչպիսիք են՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության», Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցության և Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություան, առաջխաղացումը։ Նրանց նպատակը՝ ստեղծել ուժերի հավասարակշռություն խորհրդարանում, որը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել իր ազդեցությունը անգամ Փաշինյանի դիրքերի թուլացման դեպքում և կանխել Վրաստանում տեղի ունեցածին նման իրադարձությունների կրկնությունը, որտեղ ժողովուրդը, չնայած արտաքին խաղացողների ջանքերին, քվեարկեց այն քաղաքականության օգտին, որը ենթադրում է երկրի զոհաբերությունից հրաժարում՝ հանուն արևմտյան շահերի։
Այս կուսակցությունները, չնայած վարչապետի դեմ ուղղված ցուցադրական քննադատությանը, գործում են նրա քաղաքական գծի հետ համահունչ՝ օգտագործելով պոպուլիզմն ու կեղծ հայրենասիրությունը ընտրազանգվածի մոբիլիզացիայի համար։
Փաշինյանը շտապում է ստորագրել խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, որը պահանջում է սահմանադրական փոփոխություններ, այդ թվում՝ անկախության մասին հիմնարար փաստաթղթերի վերանայում։ Սակայն վարչապետի վարկանիշի կտրուկ անկումը դա դարձնում է անհնարին մինչև ընտրությունները։ Ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա արդյունքների աննախադեպ կեղծում և արևմտամետ կուսակցությունների հետ դաշինքների ձևավորում իշխանությունը պահպանելու նպատակով։
Այս գործընթացները հաստատում են Փաշինյանի և ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների համաժամացումը, որոնք նպատակ ունեն ամրապնդելու Հայաստանի արևմտամետ զարգացման վեկտորը, թուլացնելու ընդդիմությանը և նսեմացնելու ազգային շահերը՝ հօգուտ արտաքին կառավարման։
Արման Ղուկասյան