Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները

Պեկինը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել չինական ձեռնարկությունների նկատմամբ քաղաքական մանիպուլյացիաներն ու անհիմն ճնշումները։«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել ևս 29 չինական ընկերության նկատմամբ, որոնց ԱՄՆ-ի իշխանությունները կասկածում են Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում հարկադիր աշխատանք կիրառելու մեջ:

«ԱՄՆ-ի մոտեցումն իրականում ոչ մի հիմք չունի, դա ահաբեկչություն է մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով և տնտեսական հարկադրանքի տիպիկ օրինակ է: Չինաստանը խստորեն դատապարտում է նման վերաբերմունքը և կտրականապես դեմ է դրան, ինչի առթիվ Պեկինը խիստ հայտարարություններ է հղել ԱՄՆ-ին», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է հարկադիր աշխատանքին, և Սինցզյանում այսպես կոչված հարկադիր աշխատանք չկա։

«ԱՄՆ-ն, առանց որևէ կոնկրետ ապացույցի պատժամիջոցներ է սահմանել չինական ձեռնարկությունների դեմ պարզապես այն պատճառով, որ նրանք Սինցզյանից նյութեր են գնել կամ Սինցզյանից աշխատողներ են վարձել, ինչի արդյունքում լրջորեն ոտնահարվում է Սինցզյանի բնակչության հիմնական իրավունքները, վնասվում Սինցզյանի և հարակից ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը և խաթարվում է մատակարարման շղթաների կայունությունն ու անվտանգությունը», — հավելել է Չինաստանի առևտրի նախարարությունը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով