ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն զայրացրել է նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ «պայքարի ոչ քաղաքակիրթ եղանակները», գրում է «Коммерсантъ»-ը։
Ըստ ՌԴ նախագահի՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ ընտրված նախագահին դեռևս «վտանգ է սպառնում»։
Միևնույն ժամանակ նա Թրամփի դեմ մահափորձի երկու դեպք է հիշեցրել:
Պուտինը նաև նվաստացուցիչ և անհիմն է որակել ամերիկացի քաղաքական գործչի դեմ իրականացված դատական գործընթացները: Նա միաժամանակ նշել է, որ հարձակման են ենթարկվել ոչ միայն Թրամփը, այլև նրա ընտանիքի անդամները։
Ըստ ՌԴ նախագահի՝ դա ցույց է տալիս «այսօրվա ամերիկյան քաղաքական համակարգի ամբողջ անկումը» և պայքարի նման եղանակները նողկալի է անվանել։
«Մեզ մոտ ավազակները նման կերպ չեն վարվում: Երբ հանցավոր խմբերն իրար մեջ պայքարում են, կանանց ու երեխաներին ձեռք չեն տալիս»,- նշել է Պուտինը