Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանի իշխանությունների հայտարարությունից հետո, թե որոշում են ընդունել մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց:
Որոշումը հնչեցրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության կառավարության և քաղխորհրդի անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո: Մի քանի ժամ առաջ նոր խորհրդարանը վստահություն էր հայտնել կառավարության թարմացված կազմին ՝ Կոբախիձեի գլխավորությամբ:
Թբիլիսիում բողոքի ակցիա է ընթանում «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ Կոբախիձեն հայտարարություն է արել, ինչպես նաև խորհրդարանի առջև՝ Ռուսթավելի պողոտայում