COP29-ը ավարտվեց և Ադրբեջանը վերադարձավ իր նախկին գործելաոճին․ ադրբեջանագետ

«Հայաստանն Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում»,-այս վերնագրով հոդվածների պակաս այսօր ադրբեջանական իշխանական ու քարոզչական մամուլում չկա։

 

COP29-ը ավարտվեց և Ադրբեջանը վերադարձավ իր նախկին գործելաոճին՝ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությանը։ Բոլորին էլ պարզ է, որ այս նյութերի նպատակը ուժի սպառնալիքի կիրառումն է, ինչպես նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս տարբեր դերակատարների տրամադրության շոշափումը՝ հետագայում արդեն ագրեսիվ քայլերը պլանավորելու համար։

 

Ադրբեջանը շատ կանխատեսելի հակառակորդ է, ամեն ինչ ասվում է բաց տեքստով, մնում է ժամանակին կանխել այդ ագրեսիվ ծրագրերը՝ անհեթեթ թեմաներով մարդկանց զբաղված պահելու փոխարեն։ Իսկ կանխել հնարավոր է, քանի որ Ադրբեջանը փորձում է առաջիկա լարվածության մեղավոր կարգել Արևմուտքին, ուստի կարելի է խելացի դիվանագիտական ու տեղեկատվական աշխատանքով զսպել Ադրբեջանին, քանի դեռ գործ ունենք ոչ թե ուժի կիրառման, այլ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության հետ։

 

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով