Ասադը հայտարարել է, որ ահաբեկիչների հետ կխոսեն նրանց միակ հասկանալի՝ ուժի լեզվով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհաղթի ահաբեկչությանը` անկախ նրանից, թե ով է դրա աջակիցը կամ հովանավորը: Սիրիայի առաջնորդի գրասենյակի հաղորդմամբ՝  նման հայտարարություն նա արել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գումբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Նախագահ Ասադն ընդգծել է, որ ահաբեկչությունը չի հասկանում ոչ մի լեզու, բացի ուժի լեզվից»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հայտնել է, որ ստիպված է եղել վերախմբավորել իր ուժերը Հալեպում ահաբեկիչների հարձակումը հետ մղելիս՝ խաղաղ բնակիչների և զինծառայողների կյանքը պահպանելու համար և պատրաստվում է հակագրոհի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով