25 օր է՝ «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ

Գոյ» թատրոնի դերասանները նոյեմբերի 7-ից նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։ Նրանց պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։

Վարչական դատարանում  նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի է ունեցել  «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու հարցով դատական նիստ, սակայն որևէ հարց լուծում չի ստացել և թատրոնի անձնակազմը շարունակում է նստացույցը թատրոնի մուտքի մոտ։

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով